1467 դիտում
21:32 06-09-2019
Նիկոլ զգու՞մ ես, որ մեր հասարակությանը կոնկրետ հանում ես իրար դեմ ու դրա հետևանքները շատ վտանգավոր կարող են լինել մեր պետականության համար...Մենուա Հարությունյան
Լավ, ընդունենք իսկապես նախկինները ձգտում են ռևանշի, այդ դեպքում, երբ <<Սասնա Ծռերը >> հայտարարում են, որ թույլ չեն տալու՝ ի՞նչ նկատի ունեն , ինչպե՞ս թույլ չեն տալու ...Էդ թույլ չտալու տակ կարո՞ղ ենք հասկանալ, որ նախկինների նկատմամբ տեռակտներ են անելու կամ փորձելու են ֆիզիկապես ոչնչացնել...
Ինչպե՞ս են ծռերը խանգարելու ռևանշի ձգտողներին, սա շատ կարևոր հարց է...
Նիկոլ զգու՞մ ես, որ մեր հասարակությանը կոնկրետ հանում ես իրար դեմ ու դրա հետևանքները շատ վտանգավոր կարող են լինել մեր պետականության համար...
Այսինքն, եթե Նիկոլին ասում ենք կատարիր խոստումներդ, մի բռնաբարիր Սահմանադրությունն ու Հայաստանի ժողովրդավարական դեմքը , սեպ մի խրիր Հայաստանի ու Արցախի միջև , Հայաստանը մի ներքաշիր պատերազմի մեջ, մի փչացրու Հայաստանի անվտանգաության հիմնական հենասյուններից մեկը՝ հայ-ռուսական հարաբերությունները, մի խաբիր մեր ժողովդին նշանակում ա ռևանշիստ ենք և մեզ կարելի ա ամեն գնով լռեցնել ...
Էս ա ձեր պատկերացրած նոր Հայաստանը...
Այլևս սրանք դառնում են վտանգավոր մեր պետականությունների ու ժողովրդի համար և այլևս չի կարելի ժամանակ կորցնել , պետք է համախմբվել պետական մտածողություն ունեցող քաղաքացիներով ու ազատագրել բռնազավթված իշխանությունն ու վերականգնել Հայաստանի սահմանադրական կարգն ու ժողովրդավարական դեմքը:
Պետք է ոտքի կանգնել խելացի մարդկանցով ու պայքարել մեր պետության իշխանությունը զավթած ներքին թշնամու դեմ՝ հանուն Հայաստանի...
Ի դեպ պետք չի զարմանալ , որ Նիկոլը հանդիպել ա Ծռերի հետ , քանզի իրենք նույն գաղափարի ու արժեհամակարգի կրողներն են . Նիկոլին էլ է Ծռերի պես հակառուսական մեկը (ուղղակի հասկացավ, որ հակառուսական հայտարարություններով չի կարող վարչապետ դառնալ ժամանակավորապես փոխեց լեքսիկոնը) և Նիկոլն էլ Ծռերի պես հարգանք չունի Սահմանադրության ու պետականության նկատմամբ (Ծռերը զենքով էին ուզում տապալել Սահմանադրական կարգն ու բռնազավթել իշխանաությունը , իսկ Նիկոլն էլ փողոցով տապալեց Սահմանադրական կարգն ու բռնազավթեց իշխանությունը)
Սրանք մի մեդալի 2 կողմերն են ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
577 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5857 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի