211652_close_icon
views-count2611 դիտում article-date 14:15 06-09-2019

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Տավուշի մարզպետը պատճառներից տեղյակ չէ. Tert.am

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Tert.am-ի տեղեկությունը հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Այսօր օրենքով սահմանված կարգով համապատասխան դիմում է ուղարկել ինձ»,-ասաց մարզպետը և նշեց, որ պատճառները նշված չեն: Իսկ թե ինքը տեղյակ է, թե ինչն է քաղաքապետի հրաժարականի պատճառը, մարզպետը բացասական պատասխան տվեց: Հիշեցնենք, որ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված` պաշտոնեական դիրքը չարաշահելու հիմքով: Դիլիջանում կազմակերպված «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես համաժողովին քաղաքապետը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքը համոզված է, որ քրեական արարք թույլ չի տվել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/09/06/ghalumyan/3087382?fbclid=IwAR2Tfy5HcKpJ3b8h4onKgEd9o-4wCIpkcRdfDx4VEBdnLHRaLV5lDf46_iM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր