211652_close_icon

Վարդան Ղալումյանը վերընտրվեց Իջևանի քաղաքապետ

views-count2695 դիտում article-date 06:51 14-09-2015
Իջևանի քաղաքապետի սեպտեմբերի 13-ի ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթել է գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Իջևանի ութ տեղամասերում ավարտվել է քվեաթերթիկների հաշվարկը: Վարդան Ղալումյանը վերընտրվել է իր պաշտոնում, մեծ առավելությամբ հաղթելով իր մրցակից Վարուժան Ներսիսյանին: Նախնական տվյալներով, Իջևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 8275 ընտրող, որից 6244-ը քվեարկել է գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանի, իսկ 2031-ը` Վարուժան Ներսիսյանի օգտին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր