211652_close_icon
views-count44877 դիտում article-date 16:53 04-09-2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստ է ստորագրելու Բաքվի կապիտուլացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն էր այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով կենտրոնի տանիքին ծածանվող բժշկական համալսարանի դրոշի վրա նույնպես թողեց իր ստորագրությունը: Դրոշի վրա իրենց ստորագրությունն էին թողել բժշկական համալսարանի նախկին ու ներկա դասախոսներ, լեգենդար բժիշկներ, նախկին ու ներկա ուսանողներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ ՊՆ նախարարը ստորագրեց դրոշի վրա, ֆոտոլրագրողը որպես ցանկություն հայտնեց, որ տարոսը լինի հաջորդ ստորագրությունը՝ Բաքվի կապիտուլացիան: Նախարարը համաձայնվեց այդ տարբերակին, հավաքվածներն էլ լսելով ասում էին. «ՊՆ նախարար ունենք, աշխարհը չունի, իսկը մեր Սասնա էպոսի Սասունցի Դավիթն է: Պատրաստ է ցանկացած իրավիճակում Բաքվին կապիտուլացիայի ենթարկել՝ շնորհիվ մեր առյուծ սպաների ու զինվորների, շնորհիվ Հայկ Նահապետի հետնորդներիս»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր