2066 դիտում
11:33 03-09-2019
Արցախի ՄԻՊ-ը դիտարկում է ՏԻՄ ընտրությունների ընթացքը եւ կիրառում է հետադարձ կապի միջոցներ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ իր իրավասությունների շրջանակներում հետեւում եւ հետեւելու է սեպտեմբերի 8-ին կայանալիք Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներին՝ ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ բացի տեղեկատվության բաց աղբյուրների դիտարկման աշխատանքներից, Պաշտպանի աշխատակազմը նաեւ ապահովում է շուրջօրյա ռեժիմով գործող՝ 116 հեռախոսահամարով թեժ գծի հնարավորություն, որին կարող են զանգահարել ընտրական իրավունքների իրացման հետ խնդիր ունեցող անձինք: Պաշտպանի աշխատակազմի հետ կապվելու մեկ այլ միջոց է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Դիտարկման եւ բողոքների քննարկման ընթացքում ուշադրության ներքո կլինեն ինչպես ընտրություններին մասնակցող անձանց, այնպես լրագրողների ու դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը:
Պաշտպանի աշխատակազմն արագ արձագանքելու է թեժ գծի հեռախոսահամարին ստացված եւ այլ միջոցներով հավաքագրված բողոքներին, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում հանդես է գալու հրապարակային հայտարարություններով ու մեկնաբանություններով:
Նմանատիպ նյութեր
4786 դիտում
19:50 04-11-2016
Հետադարձ կապ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել