211652_close_icon
views-count1651 դիտում article-date 19:32 02-09-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլեքսի Հոնչարուկին Ուկրաինայի վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Օլեքսի Հոնչարուկին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքներն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել նախագծած բոլոր ծրագրերն՝ ի փառս Ուկրաինայի զարգացման և բարեկեցության: Վստահ եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և վստահությունը ամուր հիմք կծառայեն մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարստացման և ընդլայնման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Նմանատիպ նյութեր