211652_close_icon
views-count26483 դիտում article-date 20:31 01-09-2019

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի «18+» ակումբի մոտ. կան բերման ենթարկվածներ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 31-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի 105/1 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնական պահպանության բաժնի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր նկատել են, որ «18+» ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունենում և մոտենալով՝ կանխել են այն: Նշված վայրից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները որոշ ժամանակ անց միմյանց ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Հրայր Հարությունյանին, ում աչքի հատվածում առկա են եղել արյունոտված և պատառոտված վերքեր, 20-ամյա Ռազմիկ Միքայելյանին, ում թևերի վրա առկա են եղել արյունոտված վերքեր և 31-ամյա Արտակ Սախոյանին: Ոստիկանները պարզել են, որ պատճառը եղել է Հ. Հարությունյանի և Ա. Սախոյանի միջև դիմելաձևի հետ կապված խոսակցությունը, որի ժամանակ էլ իրար չհասկանալով, լեզվակռիվն ավարտվել է ծեծկռուքով: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալուց: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր