211652_close_icon
views-count3237 դիտում article-date 23:55 01-09-2019

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն անասնագողություն են բացահայտել

Հուլիսի 31-ին, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Գոռավան գյուղում, գիշերը թոշակառու մի գյուղացու գոմից երկու հորթ են գողացել: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 59 և 32-ամյա բնակիչներ: Օգոստոսի 30-ին, 59-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ներկայացվել Վեդիի քննչական բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր