211652_close_icon
views-count2020 դիտում article-date 22:54 16-07-2019

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք են բացահայտել, որոնցից երկուսը` հուլիսի 14-ին։ Բաժնի պարեկային ոստիկանները Գյումրու Կարո Հալաբյան փողոցում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մուշի բաժին են ներկայացրել Գյումրiում ապրող 16-ամյա մի պատանու։ Նրա անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվեցին մանրացված-չորացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված ու նույն զանգվածով կաթոցիչ։ Պատանու հայտնածով՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Դարձյալ հուլիսի 14-ին, այս դեպքում՝ ժամը 22-ի սահմաններում, Մուշի բաժնի պարեկային ոստիկանները, ստացած տեղեկություններն իրացնելիս, Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում հայտնաբերեցին ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին գյումրեցի 39-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ էլ կանեփանման զանգվածով կաթոցիչ հայտնաբերվեց։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Հուլիսի 15-ին էլ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել չորս տղամարդու։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղահաբ։ Բերման ենթարկվածներից մեկի մեքենայի զննությամբ էլ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող հեղուկով ներարկիչ։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր