211652_close_icon
views-count3797 դիտում article-date 18:33 31-08-2019

Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում նշված է. «Հարգարժա՛ն պարոն Քոչարյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Անգնահատելի է Ձեր դերը Արցախյան ազատամարտի հաղթանակի կերտման և մեր երկրի անվտանգության ապահովման գործում։ Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում յուրաքանչյուրն իր արժանի տեղն է ամրագրելու պատմության էջերում, իսկ դժվարություններն անցողիկ են, հատկապես նրանց համար, ովքեր իրենց կյանքի ընթացքում արդեն հաղթահարել են ավելի դժվարին փորձություններ ու հաղթել ավելի մեծ պայքարում։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, ամուր կամք և հաջողություններ»։

Նմանատիպ նյութեր