211652_close_icon
views-count8791 դիտում article-date 16:40 31-03-2019

«Ռոբերտ Քոչարյանը խոսում էր հրաժարականի մասին. Ես ասացի՝ ոչ մի դեպքում». Վազգեն Մանուկյանը՝ «Առաջին դեմքից». ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/03/31/1032655/?fbclid=IwAR1sbquwRyVT36y2g_KNrQnMQ8Cgic6iy3y45cj4V2s4QmNDqfQxxOmP-Kk]Aravot.am-[/url]ը գրում է. 2019 թվականի մարտի 1-ին իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության անունից ներողություն խնդրեց Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար: Նույն օրն ընդունելով Հանրային խորհրդի անդամներին՝ վարչապետն ասել էր. «Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»: «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված Հանրային խորհրդի նախագահ, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս ուղերձով Նիկոլ Փաշինյանը, որը տեւական ժամանակ մաս էր կազմել Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսին՝ ընդունեց, որ նա կեղծել էր 1996-ի ընտրությունը: «Իրենից պետք է հարցնել: Նամանավանդ, որ ես մասնակցել եմ ընտրություններին ոչ միայն 1996 թվականին,- պատասխանեց պրն Մանուկյանը:- Բայց «զոհ» բառին համաձայն չեմ: 1996-ի ընտրությունը շրջադարձ էր մեր պետության պատմության մեջ. տուժողը հասարակությունը, ժողովուրդն էր: Չեմ համարում, թե երկրի ղեկավար լինելը բարիք է, եւ եթե այն ձեռքիցդ խլում են՝ զոհ ես դառնում: Զոհ դարձավ ողջ պետությունը»: Մանրամասներն՝[url=https://www.aravot.am/2019/03/31/1032655/?fbclid=IwAR1sbquwRyVT36y2g_KNrQnMQ8Cgic6iy3y45cj4V2s4QmNDqfQxxOmP-Kk] այստեղ [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր