Կողոպտողին բռնել էին դեպքի վայրում. ոստիկանության բացահայտումը
Օգոստոսի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները «Օղակաձև զբոսայգու 6-րդ» հատվածից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արշակունյաց պողոտայի 42-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ րոպեներ առաջ 42-ամյա տղամարդը փորձել էր նշված վայրում բացահայտ հափշտակել անցորդ կանանցից մեկի ոսկյա շղթան և խաչը: Տուժողից ընդունվել է հաղորդում:
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]