211652_close_icon
views-count75903 դիտում article-date 22:51 30-08-2019

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրիում գործող «Դվին» ռեստորանից 20-ից ավելի հարսանքավորներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ 20-ից ավելի քաղաքացիներ բուժօգնություն ստանալու նպատակով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության և, ըստ տեղեկությունների, ունեցել են սուր աղիքային թունավորում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս պահին դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում զբաղվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասին բժշկական կենտրոն են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, իսկ թվով 7 թունավորվածների իրենց ծառայողական ավտոմեքենաներով հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Թունավորվածներից 6-ը երեխաներ են: Այս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր