211652_close_icon
views-count2242 դիտում article-date 19:25 30-08-2019

Կանցկացվի Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, ,,Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի մարզական ակումբը,, և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019թ. սեպտեմբերի 2-ին ,,Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն,, /նախկին՝ ,,Միկա,,/ մարզասրահում անցկացնելու են Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն պատվիրակություններ Բելոռուսից, Իսրայելից, Լիտվայից, Հունաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Արցախից, Հայաստանից: Տղամարդկանց 9 և կանանց 6 քաշային կարգերում հաղթողները կպարգևատրվեն համապատասխան կարգի մեդալներով ու պատվոգրերով: Լևոն Հայրապետյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահն էր, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրենը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, Միջազգային կարգի ,,էքստրա,, դասի մրցավար, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ում՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահության ընթացքում հայ սամբիստները աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են ավելի քան 700 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Նա արցախյան շարժման և պատերազմի ակտիվ մասնակից էր, ուներ գնդապետի զինվորական կոչում, 2000-2007 թթ եղել էր ՀՀ ՊՆ Բանակի կենտրոնական մարզական ակումբի պետ, զորամասի հրամանատար: Գոտեմարտերի սկիզբը՝ ժամը 10:00-ից, հուշամրցաշարի հանդիսությունը, որին կմասնակցեն ՀՀ ՊՆ ,,Զորական,, և ազգային երգի-պարի ,,Կարին,, համույթները ժ. 15:00-ից, այնուհետև՝ եզրափակիչ գոտեմարտերը: Մուտքն ազատ է:

Նմանատիպ նյութեր