211652_close_icon
views-count2035 դիտում article-date 20:38 29-08-2019

Իշխան Զաքարյանը պարգևատրել է Կարեն Գիլոյանին և Համահայկական խաղերի կամավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանըպարգևատրել է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին, որը 1999 թվականից մինչև այժմ վարում է Համահայկական խաղերի մարզական շքերթը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մեդալով պարգևատրված մեկնաբանը խաղերը որակել է հայապահպանության լավագույն միջոց: «Երջանիկ եմ, որ 20 տարի շարունակ արժանանում եմ Համահայկական խաղերի մարզական շքերթը վարելու պատվին: Խաղերի կոմիտեն շատ մեծ գործ է անում, ուրախ եմ, որ կարող եմ իմ լուման ներդնել այս ամենում»,- ասել է Կարեն Գիլոյանը: Ներկաները վստահեցրել են, որ կշարունակեն գործակցել՝ սպորտի միջոցով միավորելով աշխարհասփյուռ հայությանը: Իշխան Զաքարյանը հավաստագրեր և նվերներ էհանձնելնաև Համահայկական 7- րդ ամառային խաղերի կամավորներին: Նա շնորհավորել է խաղերի փայլուն անցկացման առթիվ և շնորհակալություն հայտնել երիտասարդներին ամբողջ ժամանակ աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք ժամանած մասնակիցների հետ լինելու համար: «Սփյուռքից, Արցախից և Հայաստանի Հանրապետությունից շատ դրական են արձագանքները Համահայկական խաղերի վերաբերյալ: Այդ ամենում կարևոր ներդրում ունեցաք դուք՝ կամավորներդ: Ձեր աշխատանքը շատ բարձր է գնահատվում թե՛ Արցախում, թե՛ այստեղ: Մենք բազմաթիվ նախագծեր ունենք Համահայկականի շրջանակում և ապագայում նույնպես սիրով կգործակցենք ձեզ հետ»,- ասել է Իշխան Զաքարյանը: Կամավորներն, իրենց հերթին, շնորհակալություն ենհայտնել դրսևորվելու հնարավորություն ունենալու համար և նշել, որ պատրաստակամ են հետագայում էլ աշխատել Համահայկական խաղերի կազմակերպիչների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր