Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
                        Օգոստոսի 29-ին, ժամը 13:06-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
ժամը 15:25-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ այրվում է մոտ 28 հա խոտածածկ տարածք. առկա է հրդեհիերկուակտիվօջախ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ ժամը 18:16-ին:
Այրվել է մոտ 35 հա խոտածածկ տարածք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

