Մոսկվայի պահեստներից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է. զոհվել է 8 հրշեջ-փրկարար
Մոսկվայի արևելյան Գոլյանովո թաղամասում, պլաստմասե արտադրանքների պահեստում երեկ երեկոյան բռնկված խոշոր հրդեհը ժամեր առաջ հաջողվել է մարել, հաղորդում է Ria Novosti-ն։
ԱԻՆ-ը հաղորդել է, որ կրակն ընդգրկել էր 4 հազար քմ տարածք, իսկ մարման աշխատանքներին ներգրավվել էին 160 հրշեջ-փրկարարներ ու 46 մարտական հաշվարկ։
Տանիքի փլուզման հետևանքով անհայտ կորել էր 8 հրշեջ-փրկարար, որոնց դիերը հայտնաբերել են կրակը մարելուց հետո միայն։ Նախնական տվյալներով՝ շենքում կարող է մոտ 10 բանվոր լինել։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել և հետաքննություն է սկսվել։ Շրջանառվում է 2 վարկած՝ էլեկտրահաղորդալալերի կարճ միացում կամ կրակի հետ անզգույշ վարվելը։