2150 դիտում
14:40 29-08-2019
Գյումրիում կհիմնվի ազատ տնտեսական գոտի. 10-12 տարում կստեղծվի 13 հազար նոր աշխատատեղ
Կառավարությունը հավանություն տվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագծին։
Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու օտարերկրյա ուղղակի ներդրումները, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր և խթանել կայուն զարգացումը։
«Նշված ազատ գոտին նախատեսում է դառնալ էլեկտրոնային առևտրի լոգիստիկ ծառայությունների կարևոր հանգույց, նպաստել Շիրակի մարզի տնտեսական զարգացմանը։ Ազատ տնտեսական գոտին, որը տեղակայված է լինելու Շիրակ միջազգային օդանավակայանի հարևանությամբ, հանդիսանալու է լոգիստիկայի և մշակման հիբրիդ ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է լինելու սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները»,-ասաց Խաչատրյանը։
Նախատեսվում է 10-12 տարիների ընթացքում կառուցել 319 հա տարածքով ազատ տնտեսական գոտի։ Նախատեսվում է ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկումն իրականացնել 5 փուլով։ Առաջին փուլը կգործարկվի 30 հա տարածքի վրա: Ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկմամբ աշխատանքով կապահովի մոտ 13 հազար մարդ:
Նմանատիպ նյութեր
4368 դիտում
15:47 25-10-2018
Ներդրումային ծրագրով կստեղծվի 25 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով
4590 դիտում
14:25 30-08-2018
Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի կստեղծվի
Այս բաժնից
925 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը