4632 դիտում
14:25 30-08-2018
Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի կստեղծվի
Կառավարությունը այսօր որոշում է կայացրել Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ։ Նախագիծը ներկայացնող զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կազմակերպիչ է ճանաչել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ն:
Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքում կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, և 300 նոր աշխատատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները: Կազմակերպիչը նախատեսել է մոտ 4 մլն դոլարի ներդրում, շահագործողների կողմից մինչև 2021 թվականը 15 մլն դոլար, իսկ հետագա տարիների համար ևս 30 մլն դոլարի ներդրում։
Այսպիսով` նախատեսվում է, որ երկու հիմնական տարածք է լինելու, մեկը՝ Հրազդանում 4,3 հա չափով, և գրասենյակային տարածք Երևանում:
«Սա կլինի Հայաստանում թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին: Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետ է սահմանվել 25 տարին»,- տեղեկացրեց Արծվիկ Մինասյանը և նշեց, որ նախագիծը նպատակ ունի ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, երկրի ներդրումային գրավչության բարձրացում, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծում, նոր աշխատատեղերի ստեղծում և կայուն տնտեսական զարգացման խթանում:
Նմանատիպ նյութեր
2192 դիտում
14:40 29-08-2019
Գյումրիում կհիմնվի ազատ տնտեսական գոտի. 10-12 տարում կստեղծվի 13 հազար նոր աշխատատեղ
9764 դիտում
18:21 18-08-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
662 դիտում
14:35 10-06-2015
Աֆրիկայում կստեղծվի ազատ առևտրի գոտի
Այս բաժնից
1207 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ