3793 դիտում
12:53 27-06-2019
Կոտայքի մարզում հանքային ջրի շշալցման գործարանը 3 տարում կստեղծվի 134 աշխատատեղ` 422 հազար դրամ միջին աշխատավարձով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում արտոնություն տալ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին:
Նշենք, որ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն նախատեսում է ՀՀ, Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։ Արտադրական փուլը նախատեսվում էր սկսել 2019 թվականի մայիսից, սակայն առաջացան որոշ խնդիրներ և հետաձգվեց մինչև սեպտեմբերի վերջ։
Ներկա պահին Ընկերությունը կատարել է շուրջ 1.12 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 14 աշխատատեղ։
Մեկնարկած ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված էր կատարել 13,2 մլրդ դրամի ընդհանուր ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Առաջին փուլով Ընկերությունը արտոնություն էր ստացել ներմուծվող ապրանքների մասով 115 մլն դրամի չափով և կատարել ցանկով հաստատված ամբողջ ներմուծումը, այժմ երկրորդ փուլի շրջանակներում նախատեսում է ներմուծել ևս 228,4 մլն դրամի չափով ապրանքներ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 134 նոր աշխատատեղ` 422 հազար դրամ միջին աշխատավարձով:
Նմանատիպ նյութեր
4368 դիտում
15:47 25-10-2018
Ներդրումային ծրագրով կստեղծվի 25 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով
2326 դիտում
14:08 24-09-2020
Օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ 13 հազար 422-ով ավելի աշխատատեղ ունենք. վարչապետ
2147 դիտում
14:40 29-08-2019
Գյումրիում կհիմնվի ազատ տնտեսական գոտի. 10-12 տարում կստեղծվի 13 հազար նոր աշխատատեղ
Այս բաժնից
934 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
583 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է