4329 դիտում
15:47 25-10-2018
Ներդրումային ծրագրով կստեղծվի 25 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով
Կառավարությունն այսօրվա նիստում որովեց 3 տարով հետաձգել «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ՍՊԸ-ի՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների համար հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:
Որոշման հիմնավորման մեջ գրված է․
«ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ»-ը նախատեսում է զբաղվել չժանգոտվող պողպատից խոհանոցային, վառարանային և այլ մասերի արտադրությամբ։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 0,68 մլրդ դրամի ներդրում, որից ցանկով նշված ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 0,32 մլրդ դրամ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով:
Նմանատիպ նյութեր
2935 դիտում
22:40 07-12-2017
Առաջիկայում իրականացվող ներդրումային մի շարք ծրագրերով կստեղծվի մոտ 2000 նոր աշխատատեղ
4101 դիտում
15:36 06-09-2018
Գործադիրը խրախուսում է հերթական ներդրումային ծրագիրը. կստեղծվի 112 նոր աշխատատեղ
Այս բաժնից
625 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
484 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
490 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել