211652_close_icon
views-count14684 դիտում article-date 22:26 28-08-2019

Բժիշկները չգիտեն, թե ինչ է մարդկային շփումը, երեխային հիվանդանոցից տարել ենք դեռ չապաքինված. ծնողի ահազանգը. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/168161?fbclid=IwAR3C8gCcZi9HZfdVnWztLH12DWWHeaYRR5wWV296Xm5hlKJCYswwcJAQW3c]Armtimes.com[/url]-ը գրում է. Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում վերջին օրերին բուժում ստացած մանկահասակ երեխաներից մեկի մայրը սոցիալական ցանցերում ահազանգել է այնտեղ տիրող իրավիճակի մասին, որն, ի վերջո, պատճառ է դարձել փոքրիկին բուժհաստատությունից տանելու՝ դեռ չապաքինված: Օգտատերը նախ անդրադառնում է բժիշկների անբարյացակամ ու անտարբեր վերաբերմունքին. «Հիվանդանոցի բժիշկները չգիտեն, թե ինչ է մարդկային շփումը: Զոռով են մի բառ ասում, այն էլ՝ մունաթով: Հանուն արդարության պետք է ասեմ, որ միայն մի բուժքույր կար Նառա անունով, ում կարելի էր ինչ-որ հարցով դիմել եւ երիտասարդ բժշկուհի, ով միակն էր հիվանդանոցում եղած 3 օրերի ընթացքում, ով հետաքրքրվեց բոլոր հիվանդների վիճակով (ցավոք անունը չգիտեմ): Բժիշկների կոպտությունը սահմաններ չունի»: Շարունակելով՝ նա նշում է. «Բժիշկներից ոչ ոք չէր ներկայանում, բայց հետաքրքրվեցի եւ իմացա, որ տղայիս բուժող բժիշկը (ով, իհարկե, բժիշկ կոչվելու իրավունք չունի) Մովսիսյան Լորա Բաբկենովնան է: Հիվանդանոց ենք ընդունվել 22.08-ին, մի ամբողջ օր սպասել եմ, որ ասեն, թե ինչ սնունդ կարելի է տալ երեխային, բայց բժշկից չեմ ստացել ոչ մի ցուցում: 23.08-ին, երբ հարցրի ինչ տամ երեխային, սկսեց բարձր տոնով պնդել, որ ինքն ինձ ասել է ու պարտավոր չէ կրկնել, միայն մի քանի անգամ պահանջելուց հետո, պատասխանեց հարցիս՝ խիստ վիրավորական ձեւով: Բժշկի հետ եկած բաժնի վարիչը սկսեց ինձ վրա գոռալ, որ 1.7 տարեկան երեխային դեռ կերակրում եմ կրծքով, պահանջեց անհապաղ դադարեցնել կրծքով կերակրումը, դեռ ավելին, ասաց, որ առնվազն 6 ամիս ուշացրել եմ (հիշեցնեմ՝ ԱՀԿ-ն խրախուսում է երեխայի կրծքով կերակրումը մինչեւ 2 տարեկանը): Հետո հավելեց, որ երեխան ԿԿ է ուտում, դրա համար էլ հիվանդ է: Նման մոտեցումը ստիպում է մտածել, որ բժշկուհին շատ վաղուց չի անցել ոչ մի վերապատրաստում, ինչը, կարծում եմ, բժշկության ոլորտում անթույլատրելի է: Արդյունքում շրջայցի եկած 2 բժիշկները միայն կոպտեցին ու վիրավորեցին ինձ, չհետաքրքրվեցին պալատում պառկած երեխաների ինքնազգացողությամբ, գիշերը տիրած վիճակով ու գնացին»: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/168161?fbclid=IwAR3C8gCcZi9HZfdVnWztLH12DWWHeaYRR5wWV296Xm5hlKJCYswwcJAQW3c]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր