Դեմբելեն դեռ չապաքինված, նորից վնասվածք է ստացել
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն հերթական վնասվածքն է ստացել:
Ֆուտբոլիստը «Բարսայում» մարզվելիս ժամանակից շուտ է հեռացել, քանի որ ազդրի հատվածում ցավեր է զգացել:
Հիշեցնենք, որ Դեմբելեն նախորդ վնասվածքից հետո գտնվում էր ապաքինման վերջին փուլում: Չեմպիոնների լիգայի խմբայյին փուլում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 27-ին, նա ազդրի մկանի պատռվածք էր ստացել:
Այս մրցաշրջանում Դեմբելեն Լա Լիգայում ընդամենը 5 խաղի է մասնակցել և մեկ գոլ խփել: