211652_close_icon

Բանակի տեղը չգիտեն, դիրքերի տեղը չգիտեն, բայց բանակից են խոսում. «Մառոզ». «Ժամանակ»

views-count45136 դիտում article-date 10:26 01-11-2017
«Ժամանակ» թերթը գրում է. ««Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին (Մառոզ) դուր չի գալիս Վիգեն Սարգսյանի՝ բանակում չծառայելու շուրջ բարձրացված աղմուկը: «Շատ պաշտոնյաներ այլ կարգավիճակով են ծառայել։ Հըլը Վիգեն Սարգսյանին ես 2003 թվականին նախարարությունում հանդիպել եմ, իսկ էն մնացածին չեմ էլ տեսել ՊՆ-ում։ Վիգեն Սարգսյանին 2-3 անգամ ՊՆ-ի ընդունարանում տեսել եմ, քննարկումների ժամանակ, հանձնաժողովի նիստերին տեսել եմ։ Իսկ էսօր մարդիկ, ովքեր բանակի տեղը չգիտեն, դիրքերի տեղը չգիտեն, բայց բանակից են խոսում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տիկին Խաչատրյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր