Կողոպուտի համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 27-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 18-ամյա Արշալույս Հ.-ն, որը հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտ) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]