Հայտնի են դարձել Զիդանի և «Ռեալի» միջև պայմանագրի որոշ մանրամասներ
Հայտնի են դարձել Զիդանի և «Ռեալի» միջև [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/11/1119494/]պայմանագրի[/url] որոշ մանրամասներ:
Ֆրանսիացի մասնագետի աշխատավարձը մադրիդյան ակումբում կկազմի տարեկան 16 մլն եվրո: Պայմանագիրը կգործի մինչև 2022 թվականը:
Զիդանը պայմանագիրը կնքելիս հայտնել է, որ ցանկանում է, որ իր վերադարձից հետո «Ռեալի» առաջին տրանսֆերը դառնա «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն:
Հիշեցնենք, որ Զիդանն արդեն արդեն ղեկավարել էր մադրիդյան ակումբը 2016-18 թվականներին: Թիմի հետ նա երեք անգամ անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը, մեկական անգամ՝ Իսպանիայի առաջնությունն ու Սուպերգավաթը:
Որպես «Ռեալի» մարզիչ Զիդանը 149 հանդիպում էր անցկացրել, տարել 104 հաղթանակ, 16 պարտություն կրել և 29 անգամ ոչ-ոքի խաղացել: