211652_close_icon
views-count18871 դիտում article-date 14:29 27-08-2019

Ավտովթար Երևանում. «Բութանիա» խանութի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ժողովրդին հայտնի «Բութանիա» խանութի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 01 QQ 073 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 ԼR 396 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր