211652_close_icon
views-count31767 դիտում article-date 13:51 27-08-2019

Գառնիի ձորում Нива-ի վթարից ու հրդեհից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդը նույնպես մահացավ. մինչ այդ, մահացել էին ուղևորներ՝ ռուս զբոսաշրջիկ ամուսինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 26-ին, Երևանի Այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցութան չգալով՝ մահացել է Գառնի գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նորայր Լևոնյանը։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 20-ին Գառնիի ձորում իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով ձորը գլորվելու և մեքենայում առաջացած հրդեհի հետևանքով այրվածքներ ստանալու պատճառով։ Նույն օրը նրա հետ հիվանդանոց էր տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ զբոսաշրջիկ, 31-ամյա Անտոն Կուլյամինը, ով հաջորդ օրը նույն կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել էր։ Դեպքի վայր ժամանած հրշեջները, ոստիկաններն ու քննիչները Նիվայի մեջ հայտնաբերել էին Ա. Կուլյամինի կնոջ՝ ամբողջությամբ այրված դին, ում ինքնությունը պարզվում է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/20/1133038/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 20-ին դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 35 ZN 524 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնու ձորում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող հանգստի տաղավարին և մոտ 20 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում: Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել և այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի: Վարորդին և 1 ուղևորին տեղում առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի և տեղակալի գլխավորությամբ, քաղաքացիներից մեկի Jeep մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել էին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչպես նաև ավտոմեքենայում հայտնաբերվել էր այդ քաղաքացու կնոջ՝ նույնպես ՌԴ քաղաքացի՝ ամբողջովին մոխրացած դին: Վիրավորներին հիվանդանոց էին ուղեկցել ոստիկանության Կոտայքի բաժի պետ Ա. Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը: Օպերատիվորեն ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարութան փրակարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատի փրկարարները։ Վթարի վայրի զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի ( ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր