18913 դիտում
11:05 08-09-2016
Քարակերտում, գազալցակայանում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո հիվանդանոց տեղափոխված վիրավորը նույնպես մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Արման Գրիգորյանը, ով ծանր մարմնական վնասվածքներով նշված կենտրոն էր տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոնից։
Նա վնասվածքները ստացել էր Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում, «Նորապատ ԱԿ» գազալցակայանում օգոստոսի 27-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով, երբ 46-ամյա Տիգրան Պողոսյանը տեղում մահացել էր։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/27/93910/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 27-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 00։20-ի սահմաններում Քարակերտ գյուղում, «Նորապատ ԱԿ» գազալցակայանում Վազ 2101 մակնիշի 14 LU 101 համարանիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևսնքով ավտոմեքենայի 46-ամյա վարորդը տեղում մահացել էր, իսկ գազալցակայանի 33-ամյա աշխատակիցը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողին հիվանդանոցից հայտնել էին, որ տուժածի վիճակը ծանր է։ Նշված վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+