211652_close_icon
views-count86178 դիտում article-date 10:24 27-08-2019

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 42-ամյա վարորդը Chevrolet-ով մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Էվելինա Ա-ն իր վարած Chevrolet TrailBlazer մակնիշի 36 AX 206 համարանիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մի քանի մետր գլորվելով՝ բախվել է հսկայական քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Էվելինա Ա-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 42-ամյա Արման Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերողների մեջ են եղել նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի ՇԱԻԲ-ի անձնակազմը, ովքեր նույնիսկ իրենց միջոցներով ավտոկռունկ են բերել և օգնել են նաև՝ մեքենան ձորից անվտանգ վայր տեղափոխելու համար։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր