Բերման ենթարկվեց գողության կասկածանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 22-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատի Արամ Խաչատրյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկվեց 57-ամյա մի քաղաքացի:
Ոստիկանությունում պարզվեց, որ նա երկու օր առաջ գողացել էր Օրբելի փողոցի տներից մեկի դարպասի մոտ դրված էլէկտրական սղոցը:
Տուժողը մինչ այդ ոստիկանություն չէր դիմել:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]