926 դիտում
16:17 11-04-2019
Բերման ենթարկվեց դրամապանակների գողության կասկածանքով
Ապրիլի 2-ին, ժամը 17.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, 17.00-ի սահմաններում, թիվ 15 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման և բանկային քարտեր:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դրոյի փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Աննման Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Նա նաև հայտնել է, որ ապրիլ ամսին թիվ 15 և թիվ 5 երթուղու միկրոավտոբուսների սրահներում կատարել է ևս 2 դրամապանակի գողություն:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
23:12 26-08-2019
Բերման ենթարկվեց գողության կասկածանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1000 դիտում
13:59 15-09-2015
Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման ենթարկվեց Գայ գյուղից
10171 դիտում
23:30 04-04-2018
Բերման ենթարկվեց ապօրինի զենք կրելու կասկածանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
553 դիտում
19:31 12-05-2024
Սա վստահության շարժում է, որը մեկ վայրկյանում իր խաղաքարտերը չի բացում․ Թովմաս Առաքելյան
589 դիտում
18:22 12-05-2024
Ավտոերթ Արթիկում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման