211652_close_icon
views-count1469 դիտում article-date 22:21 26-08-2019

Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողություններ

Օգոստոսի 24-ին, ժամը 15.05-ին, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Ուլնեցու փողոցից բերման են ենթարկել 45-ամյա մի տղամարդու: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսի սկզբին գողացել է Պ. Սևակի փողոցի նորակառույց շենքի բակում կայանված «Օպելի» մարտկոցը: Նաև հայտնել է, որ օգոստոսի ընթացքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքից կատարել է մի շարք այլ գողություններ ևս: Մասնավորապես պարզվել է, որ նա գողացել է Դրոյի փողոցի 9 շենքի մոտ կայանված «ԲՄՎ-ի» դիմապակու ապակեմաքրիչները, Ա. Տիգրանյան և Յան Ռայնիսի փողոցներում կայանված «ԲՄՎ-ների» անձրևապաշտպան վահանակները: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր