Ոստիկանները բացահայտել են սրճեփ սարքերից կատարված գողություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 7-ին՝ ժամը 19-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել 23-ամյա Դավիթ Ղազարյանին, 20-ամյա Նորայր Հարությունյանին ու 45-ամյա Մուշեղ Հախնազարյանին:
 Դավիթ Ղազարյանի վարած մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են սրճեփ սարքերի դրամաընդունիչներ, մեքենայի սրահում՝ երկաթյա լինգ:
Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի առաջիկա թողարկման ընթացքում:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

