211652_close_icon
views-count1932 դիտում article-date 19:38 26-08-2019

Ոստիկանները ռեստորանի մոտ կայանված ավտոմեքենայից թմրամիջոց են հայտնաբերել

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 24-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական բաժնի ծառայողները ծառայության ժամանակ Հրազդանի կիրճում մոտեցել են ռեստորաններից մեկի մոտ կայանված ավտոմեքենային, որի սրահում երկու քաղաքացի են եղել, իսկ տեսանելի մասում թերթի վրա առկա է եղել կանաչավուն զանգված: Մեկնած օպերատիվ խմբին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Վաղարշապատի 22-ամյա բնակիչը, ավտոմեքենայի սրահից ներկայացրել է 0,041 գ կանաչ կանեփանման զանգված և հայտնել, որ Զովունիի բնակիչ 23-ամյա ընկերոջ հետ նույն օրը քաղել են Ներքին Չարբախից՝ օգտագործելու նպատակով: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր