211652_close_icon

Ոստիկանները Ոսկեվազում թմրամիջոց են հայտնաբերել

views-count1294 դիտում article-date 18:12 26-08-2019
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ օգոստոսի 24-ին, ժամը 15.35-ի սահմաններում, Ոսկեվազ գյուղի 69-ամյա մի բնակչի տան այգուց հայտնաբերել են աճեցված կանեփանման 14 բույս, իսկ տան հետնամասում տեղադրված մետաղական կոնստրուկցիայի վրայից՝ ընդհանուր 3.21 գ չորացված կանեփանման բույսի տերևներ: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերված կանեփի բույսերն աճեցրել է ինքը՝ իր օգտագործման համար, իսկ մետաղական կոնստրուկցիայի վրայի թփերը դրել է չորացնելու՝ նույնպես իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր