211652_close_icon
views-count2357 դիտում article-date 17:00 16-10-2014

Ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

Հոկտեմբերի 15-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նորաբաց գյուղի սկզբնամասից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արմեն Բ.-ին և 1997 թ. ծնված Վ. Հ.-ին: Խուզարկությամբ Արմեն Բ.-ի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 275 գ կանեփանման թաց զանգված, որը, ըստ նրա բացատրության, կանեփի տերևներ են, քաղել է գյուղի հարակից դաշտերից և պահել իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր