211652_close_icon
views-count1905 դիտում article-date 17:48 26-08-2019

Ոստիկանները Վանաձորում զինված երիտասարդի են հայտնաբերել

Օգոստոսի 25-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելիս, զենք զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բերման են ենթարկել Վանաձորի 24-ամյա մի բնակչի, որի խուզարկությամբ տաբատի գոտկատեղից հայտնաբերվել և վերցվել է 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված փամփշտատուփով: Բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերվածը գազային ատրճանակ է և պատկանում է իրեն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր