1162 դիտում
12:38 26-08-2019
ՀՀ արդարադատության նախարարությունն ակնկալում է ստանալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների առաջարկներ
ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներին:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի [url=https://https://www.e-draft.am/projects/1871]տեսլականը[/url]:
ՀՀ արդարադատության նախարարությունն այս գործընթացն առավել ներառական և համընդգրկուն դարձնելու նպատակով նախատեսում է սերտ համագործակցություն իրականացնել բոլոր շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս նպատակով ևս մեկ անգամ առաջարկում ենք մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ՝ կից ներկայացված ձևաչափին համապատասխան ([url=http://moj.am/storage/uploads/mip_2020-2022_dzevachap_1.pdf]http://moj.am/storage/uploads/mip_2020-2022_dzevachap_1.pdf[/url] ): Գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստացված առաջարկությունների վերաբերյալ կկազմակերպվեն քննարկումներ: Նախատեսվում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորել ոլորտային աշխատանքային խմբեր:
ՀՀ արդարադատության նախարարությունը, բարձր գնահատելով հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման գործում, ակնկալում է գործընկեր կառույցների հետ արդյունավետ և բազմակողմանի համագործակցություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
15:42 28-11-2024
37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել
607 դիտում
15:27 28-11-2024
Եթե ԲԴԽ նախագահը մեկ SMS-ից հետո փախավ, էլ ի՞նչ դատավորների անկախություն․ Ռոբերտ Քոչարյան