Երևանում կայացավ «СССР» խմբի համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 23-ին մշակութային, գործարար կենտրոն Երևանի «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «СССР» խմբի համերգը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Բելոռուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, ներկայացուցիչներ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, ՀԱՊԿ ինստիտուտից, հայ-ռուսական միացյալ զորախմբից: Համերգին ներկա էին նաև պետական, հասարակական կառույցներից ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլոք:
.
Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ կենտրոնի դռները բաց են բոլոր այն նախագծերի համար, որոնք ուղղված են եղբայրական սիրո ամրապնդմանը, ինչպես նաև մշակութային և բարոյական արժեքների տարածմանը:
«Արդեն 12 տարի Մոսկվայի կառավարությունը «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջոցով Երևանում իրագործում է կարևոր առաքելություն՝ զարգացնում մշակութային երկխոսությունը և սերտ հարաբերությունները ՌԴ-ի և ՀՀ-ի մայրաքաղաքների միջև:
Ուրախ եմ, որ «Դոմ Մոսկվի» կենտրոնը ևս մեկ հնարավորություն ընձեռնվեց այս համերգի միջոցով բոլորին հիշեցնել կարևոր, համամարդկային արժեքների՝ միասնության, հայրենասիրության, մերձավորի նկատմամբ սիրո, առաքինության և առաքինության մասին»,- նշեց Կարապետյանը:
Համերգի ժամանակ հնչեցին ինչպես հայտնի ստեղծագործություններ, այնպես էլ համույթի հայրենասիրական երգեր:
Նշենք, որ Մինսկի «СССР» խումբը կազմավորվել է 2003 թվականին Մինսկում: Երաժշտական կոլեկտիվը համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում: