211652_close_icon
views-count2521 դիտում article-date 22:10 24-08-2019

Ոստիկանները Ջերմուկում ապօրինի թմրանյութ են հայտնաբերել

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, օգոստոսի 23-ին ժամը 20.20-ին Ջերմուկի Շահումյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել Ջերմուկի 37-ամյա մի բնակիչ: Անձնական խուզարկությամբ նրա գրպանի պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվեց կանեփանման, սուր յուրահատուկ հոտով կիսաչոր զանգված: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Կեչուտի Ջրամբարի հարակից դաշտում, 37-ամյա տղամարդը ոստիկաններին ներկայացրեց կանեփի 8 բույս: Ըստ նրա հայտնաբերվածը պատկանում է իրեն, ցանել և աճեցրել է իր անձնական օգտագործման համար: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր