211652_close_icon
views-count2055 դիտում article-date 23:10 24-09-2019

Արթիկի ոստիկաններն ապօրինի թմրանյութ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը Արթիկի ոստիկանները բացահայտեցին: Սեպտեմբերի 22-ին Արթիկի Անկախության փողոցում երկու երիտասարդ տեսնելով ՊՊԾ դասակի ծառայողներին` թղթե փաթեթով կասկածելի զանգված էին նետել, փորձել էին փախչել, բայց ոստիկանները նրանցից մեկին բռնել էին: Պարզվել էր` փաթեթում կանեփանման զանգված է: 16-ամյա երիտասարդին պարեկայինները Արթիկի բաժին էին ներկայացրել: Ավելի ուշ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժին ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվեց ոչ միայն փախուստի դիմած մյուս երիտասարդի, այլև նրա ինքնությունը, ով երիտասարդներին իրացրել էր թմրանյութը: Կասկածվողը Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 17-ամյա բնակիչ էր: Սեպտեմբերի 21-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, նա բերման ենթարկվեց ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր