211652_close_icon
views-count2504 դիտում article-date 22:52 19-08-2019

Ոստիկանները բերման են ենթարկել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բացահայտեցին: «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Կոմիտասի պողոտայից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին Վարդենիս քաղաքի 26-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգված: 26-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխունա է, իրենն է, պահում է օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորաձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր