211652_close_icon
views-count1239 դիտում article-date 15:32 24-08-2019

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Օգոստոսի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Ջիվանու փողոցի մի բնակիչ կամավոր ոստիկաններին է հանձնել «Տրոտիլովայա Շաշկա 400գ» գրառմամբ 4 պայթուցիչ և տարբեր տրամաչափերի 39 փամփուշտ: Նույն օրը կամավոր զենք-զինամթերքի հանձնման դեպք է գրանցվել նաև ոստիկանության Մասիսի բաժնում: Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ, Նոր Խարբերդ գյուղի մի բնակչուհի տանը ոստիկաններին է ներկայացրել է «ԱԿՄ» ինքնաձիգ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափերի 25 փամփուշտ: Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր