1260 դիտում
15:21 25-01-2014
Քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
ՀՀ քրեական օրենսգիրք, Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: 5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
***
Հունվարի 24-ին, ժամը 19.00-ին, մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Գավառի բաժին` կամավոր հանձնել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ` դատարկ պահունակով:
***
Հունվարի 24-ին, ժամը 17.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով երկփողանի հրացան, 2 հատ 24 մմ տրամաչափի «Շիլկա» տեսակի և 1 հատ 22 մմ տրամաչափի գնդացրի փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 17.00-ին, մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Կապանի բաժին` կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 16.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, փողը և խզակոթը կտրած, մեկփողանի հարթափող որսորդական հրացան, «ԱԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 22, «ՊԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 24 և «Մակարով» ատրճանակի 7 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 15.45-ին, մի քաղաքացի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
979 դիտում
14:36 15-06-2016
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել
1681 դիտում
18:35 14-07-2016
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել
5072 դիտում
17:17 05-11-2017
Քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել
Այս բաժնից
892 դիտում
18:46 25-12-2024
Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
1405 դիտում
18:21 25-12-2024
Աննա Հակոբյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է տարեմուտի տոնական համերգին
1264 դիտում
18:09 25-12-2024
Հայտնի են 12-րդ դասարանի սովորողների՝ հունվար ամսին պետական ավարտական քննությունների օրերը