211652_close_icon
views-count857 դիտում article-date 13:55 18-02-2014

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել Արագածոտնում, Գորիսում և Իջևանում

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 13.30-ին, 1951 թ. ծնված Մովսես Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի կարճեցված փողով և խզակոթով հրացան և 9 մմ տրամաչափի 30 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին, 1973 թ. ծնված Արարատ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն նռնականետ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 12.20-ին, 1983 թ. ծնված Սուրեն Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 65, 5.45 մմ տրամաչափի 105 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 45 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր