211652_close_icon
views-count19365 դիտում article-date 13:38 24-08-2019

Ամարասի դաշտում դիակ է հայտնաբերվել. նախնական տեղեկություններով նա մահացել է ցուլի հարվածից

Օգոստոսի 23-ին ժամը 10:00-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ «Ամարաս» կոչվող վարչական տարածքի դաշտում կա տղամարդու դիակ: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ԱՀ քննչական կոմիտեի քննիչը պարզել է, որ նույն oրը ժամը 09:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 39-ամյա Է. Մ-ն «Ամարաս» վարչական տարածքում տեղակայված առկա անասնաֆերմայի հարակից դաշտում հայտնաբերել է Մարտունու շրջանի բնակիչ,39-ամյա Ս. Թ-ի դիակը: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է մարմնական վնասվածքներ: Նախնական տեղեկություններով Ս.Թ-ն մահացել է ցուլի հարվածելու պատճառով։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր