6460 դիտում
15:15 03-07-2014
Նախնական տեղեկություններով՝ Արմավիրում ձմերուկից 28-ամյա հղի կին է թունավորվել և մահացել
Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 28-ամյա հղի մի կին է մահացել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Արմավիրի բժշկական կենտրոնից:
Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը պատմեց, որ մահացած կինը Մեծամորի բնակչուհի է: Նրան Արմավիրի բժշկական կենտրոն են տեղափոխել փսխումներով և փորլուծությամբ: Մահացած կնոջ ամուսինը եւ հարազատներն ասել են, որ կինը 1 օր առաջ ձմերուկ է կրել:
«Ինֆեկցիոնիստը նրան զննել է, որից հետո միջոցառումներ ձեռնարկեցինք: Որոշ ժամանակ հետո, երբ գինեկոլոգը եկել էր նրան նայելու նա արյունահոսում էր: Կատարվեց վիրահատությունը, պտուղը հեռացվեց, բայց արյունահոսությունը չի դադարել: Կյանքը փրկելու համար նաեւ արգանդը հեռացվեց: Այդ ընթացքում «Արմենիա» բժշկական կենտրոնից մանկաբարձ-գինեկոլոգ հրավիրվեց, նա նայել է եւ նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն»,- պատմեց Սարգիս Խաչատրյանը: Սակայն «Արմենիա» բժշկական կենտրոնում հղի կինը մահացել է: Նա եւս 1 երեխա ունի: Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ նյութեր
19362 դիտում
13:38 24-08-2019
Ամարասի դաշտում դիակ է հայտնաբերվել. նախնական տեղեկություններով նա մահացել է ցուլի հարվածից
Այս բաժնից
928 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1042 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1198 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ