6207 դիտում
18:54 20-06-2014
Այսօր մահացած զինծառայողի մահը նախնական տեղեկություններով հակառակորդի կրակոցից չի վրա հասել
Արարատի մարզի N զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում այսօր` հունիսի 20-ի առավոտյան հրազենային վիրավորումից սպանված 20-ամյա Գրիշա Մուրադի Խաչատրյանի նախնական տվյալներով մահացում հրազենային վիրավորումը ստացել է զենքի կանոները խախտելու հետեւանքով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննությունը պարզում է մանրամասները:
Մինչեւ այդ [url=https://shamshyan.com/hy/article/18178/]տեղեկացրել էինք[/url], որ Արարատի մարզի N զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում այսօր` հունիսի 20-ի առավոտյան, հակառակորդի կրակոցից սպանված 20-ամյա Գրիշա Մուրադի Խաչատրյանի հարազատները եւ համագյուղացիները նրանց տան բակում հավաքված՝ չեն կարողանում ծնողներին հայտնել նրանց միակ որդու մահվան մասին: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը: Գյուղապետը փոխանցեց, որ ծնողներին ասել են, թե Գրիշան վիրավորվել է: «Շատ ծանր վիճակ է: Գրիշան ընտանիքի փոքրն էր եւ ընտանիքի միակ տղան: Քույրերն ամուսնացած են: Սովորում էր ԵՊՀ-ի 1-ին կուրսում: Պատմաբան էր ուզում դառնալ: Ծառայությունից հետո պետք է ուսումը շարունակեր»,- պատմել էր գյուղապետը: Մ. Մկրտչյանը փոխանցել էր նաև, որ ծնողները գիտեին, որ Գրիշան այսօր դիրքերից պետք է իջներ եւ անհամբեր սպասել են, թե երբ է լուսանալու, այնինչ մինչեւ հիմա հարազատներն ու համագյուղացիները չեն կարողանում հայտնել նրանց որդու մահվան մասին լուրը:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ երեկ գիշեր եւ այսօր առավոտյան հակառակորդի կրակոցներից 2 հայ զինծառայողներ են զոհվել: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ գիշեր զոհված զինծառայողը ԼՂՀ N զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանն է, ով զորակոչվել էր բանակ ԼՂ Մարտունու շրջանից: Նա 26 տարեկան էր: Մյուս զինծառայողը զոհվել է Արարատի N զորամասում:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը միջադեպի հետ կապված հրապակում էր արել, որում ասվում է. «Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
Նմանատիպ նյութեր
3744 դիտում
16:28 18-07-2014
Այսօր առավոտյան մահացած զինվորը սպանվել է ոչ թե հակառակորդի, այլ՝ նախնական վարկածով՝ ծառայակից ընկերոջ կրակոցից
10478 դիտում
15:14 18-09-2014
Նոր մանրամասներ այսօր հակառակորդի կրակոցից մահացած 24-ամյա զինծառայողի մասին
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը