211652_close_icon
views-count1663 դիտում article-date 16:33 23-08-2019

Ռուսաստանը կֆինանսավորի Աբխազիայի բանակի արդիականացումը

Ռուսաստանն Աբխազիայի հետ համաձայնագիր է կնքել հանրապետության զինված ուժերի արդիականացման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Աբխազիայի պաշտպանության նախարար Մերաբ Քիշմարիայի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը։ «Այսօր մենք կքննարկենք և համաձայնագիր կստորագրենք մեր ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման ու Աբխազիայի զինված ուժերի սպառազինությունների արդիականացում իրականացնելու վերաբերյալ»,-ասել է Շոյգուն։ Վերջինի հայտարարությունից հետո նախարարները ստորագրել են համաձայնագիրը: Շոյգուն հիշեցրել է, որ ՌԴ-ն ու Աբխազիան ստեղծել են երկու պետությունների պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածք:

Նմանատիպ նյութեր